04/06/2020 13:50
Առաջիկա հինգ տարիներին կառուցելու ենք հազարավոր բնակարաններ. Արցախի նախագահ (Տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:
Նախագահն աշխատանքային հանդիպումից առանձնացրել է քննարկված հարցերը։
«Ա) Զոհված ազատամարտիկների, առաջին կարգի զինհաշմանդամների՝ մայրաքաղաքաբնակ ընտանիքների բնակարանների վերանորոգման աշխատանքները պետք է ավարտենք նախանշված ժամկետներում:
Բ) Առաջիկա հինգ տարիներին կառուցելու ենք հազարավոր բնակարաններ, որը թույլ է տալու լուծել հերթացուցակում գտնվող սպայական անձնակազմի, զոհված, առաջին կարգի զինհաշմանդամ մեր հայրենակիցների ընտանիքների, սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդիրը և, ամենակարևորը, հիփոթեքային մատչելի պայմաններ ստեղծել՝ կյանքի կոչելով «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» նախընտրական շրջանի մեր կարգախոսը:
Գ) Մինչև այդ բնակարանների շահագործման հանձնելը նշված սոցիալական խմբերի ընտանիքներին կառավարության կողմից կտրամադրվի բնակվարձի փոխհատուցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը։