04/06/2020 16:45
Կոլեկտիվ իմունիտետի ձևավորման դեպքում մոտ մեկ շաբաթ հետո կունենանք 1000-ից ավելի թոքաբորբով հիվանդների դիմելիություն. Վիգեն Ասոյան
Կորոնվիրուսից չպաշտպանվելու, վարակի դեմ կոլեկտիվ իմունիտետի ձևավորման դեպքում մոտ մեկ շաբաթ հետո կունենանք 1000-ից ավելի թոքաբորբով հիվանդների դիմելիություն հիվանդանոցներ: Այնպես որ, կոլեկտիվ իմունիտետի ձևավորումը ճիշտ բան չէ, այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը:
«Մարդիկ պետք է գիտակցեն, որ ծայրահեղությունների չպետք է տրվել, և որքան իրենք պահեն պարետի ցուցումները, թվերը կնվազեն: Այնպես որ, դիմակ կրելը ճիշտ է», - ասաց բժիշկը:
ԵՊԲՀ հանրային առողջապահության ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ դիմակները չեն պաշտպանում, այլ ընդամենը նվազեցնում են վարակվելու ռիսկը: