04/06/2020 16:01
40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս
Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան մարդկությանը ծանոթ նմանատիպ այլ վարակներից: Միայն ԱՄՆ-ում H1N1 վիրուսից և կորոնավիրուսից մահացության դեպքերի համեմատությունը խոսում է այս մասին, կորոնավիրուսի թեմայով քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուրբարյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսից պետք է լրջորեն զգուշանան հատկապես քրոնիկական հիվանդություններ ունեցող, ինչպես նաև՝ 40 տարեկան և բարձր տարիքի անձինք:
«Այս տարիքից բարձր՝ մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է: Հայաստանում, բարեբախտաբար, մահացության ցուցանիշները շատ չեն, սակայն բնակչությանը հորդորում ենք լինել զգույշ և հետևել հայտարարված կանոներին», - ասաց բանախոսը: