04/06/2020 19:18
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 33 տարեկան պացիենտ է մահացել
Ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվն ավելացել է, պարետատան նիստից հետո ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ունենք ծանր վիճակում գտնվող 418 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 81 քաղաքացի»,-ասաց նա։
Նախարարն ասաց, որ կորոնավիրուսով վարակված 33 տարեկան պացիենտ է մահացել։
«Նա ունեցել է քրոնիկական հիվանդություններ, բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը»,-ասաց Թորոսյանը։