04/06/2020 10:49
Չինաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել է աշակերտների և դպրոցի աշխատակիցների վրա
Չինաստանի հարավում գտնվող Գուանսի-Չժաունական ինքնվար շրջանում դանակով զինված տղամարդը հարձակվել է աշակերտների և դպրոցի աշխատակիցների վրա, տուժել է առնվազն 40 մարդ, նշում են տեղի իշխանությունները:
Համաձայն տեղական ԶԼՄ-ների կողմից շրջանառվող հայտարարության տեքստի, գրոհը տեղի է ունեցել հինգշաբթի՝ ժամը 8.30-ին, քաղաքի տարրական դպրոցներից մեկում: Արդյունքում, առնվազն 40 մարդ վիրավորվել է, նրանցից երեքը՝ դպրոցի տնօրենը, անվտանգության աշխատակիցը և մեկ աշակերտ, ծանր վիճակում են:
Նշվում է, որ հարձակվողը Լի անունով անվտանգության ծառայության 50-ամյա պահակն էր, նրան ձերբակալել են, գործողությունների դրդապատճառները դեռ չեն պարզվել: