04/06/2020 16:29
Հայաստանում այսօր կորոնավիրուսի հետևանքով մահացությունը 6 տոկոս է կազմում. Արմեն Մուրադյան
Եթե թվերից ենք խոսում, փակ քեյսերով Հայաստանում այսօր կորոնավիրուսի հետևանքով մահացությունը 6 տոկոս է կազմում: Դրան զուգահեռ՝ այսօր երկրում դիմելիութան, թեստավորման խնդիրներ կան: Այո, ծանր վիճակ է, բայց մենք գիտենք՝ ինչ անել, կորոնավիրուսի թեմայով քննարկման ժամանակ ասաց Մ. Հերացու անվան պետական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Անդրադառնալով հաճախ հնչող տեսակետին, որ կորոնավիրուսային համավարակ չկա, նա նշեց՝ ծայրահեղ կարծիքներ հայտնելիս պետք է շատ զգույշ և կոռեկտ լինել: Բժշկակական քննարկումները, ըստ նրա, չպետք է վերածվեն ցինիզմի:
«Երբ ռեանիմացիաները լեփ-լեցուն են, երբ բժիշկները կարողանում են իրենց քրտնաջան աշխատանքով առողջություն վերադարձնել, չի կարելի ասել, որ սա թատրոն է: Ծայրահեղությունները, որ առկա են կորոնավիրուսային վարակի շուրջ, պետք է լուծվեն առարկայական-մասնագիտական դաշտում», - նշեց Մուրադյանը: