04/06/2020 17:02
Կավասակիի սինդրոմը կարող է հետևանք լինել տարբեր հիվանդությունների՝ ոչ միայն կորոնավիրուսի. բժիշկ
Կավասակիի սինդրոմը նորություն չէ: Այն միջին տրամաչափի անոթների բորբոքում է, որը կարող է հետևանք լինել տարբեր հիվանդությունների՝ ոչ միայն կորոնավիրուսի, ասօրվա քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ դասախոս Հռիփսիմե Ապրեսյանն՝ անդրադառնալով երեկ կորոնավիրուսով վարակված և այս սինդրոմն ունեցող 4-ամյա երեխայի դեպքին:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում այս պահին կա Կավասակիի սինդրոմի շուրջ 50 նկարագրված դեպք:
«Մանկական պոպուլյացիայում կորոնավիրուսի տարածվածությունը բարձր չէ: Վարակը երեխաների մոտ մեծամասամբ ընթանում է առանց բարդությունների և ավարտվում ապաքինմամբ: Չնայած այս ամենին՝ ռիսկեր կան», - ասաց նա: