04/06/2020 12:43
Որքան վնասակար է անլրջությունը, եռակի ավելի վնասակար է գույների անհարկի խտացումը. ԱԺ նախագահ
Այս պահին, առավել քան երբևէ, մեզ պետք է հանգստություն, սթափ դատողություն և կառավարելի քայլեր: Խուճապը գործին որևէ օգուտ չի կարող տալ, իր ելույթում այսօր ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Որքան վնասակար է անլրջությունը, եռակի ավելի վնասակար է գույների անհարկի խտացումը», - հայտարարեց խորհրդարանի նախագահը՝ իր խոսքը ուղղելով հատկապես պատգամավոր Արման Բաբաջանյանին, ով ավելի վաղ հորդորել էր անհրաժեշտության դեպքում հիվանդանոցային կարիքների համար տրամադրել մինչև անգամ ԱԺ շենքը:
Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ իշխանությունը քանիցս հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում ամենամեծ պատասխանատվությունն իր վրա է, և իրենք չեն փախչում այդ պատասխանատվությունից:
«Իրավիճակը բարդ է, բայց կառավարելի: Պետք է քայլերով շարժվել դեպի հաղթահարում: Այո, կգա պատասխան տալու ժամանակը, և կառավարությունը հանդես կգա՝ փողն ինչի վրա է ծախսվել», - ասաց նա: