04/06/2020 11:11
Երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, Դուք էլի չեք լրջանում․ Դուք մեղավոր չեք, Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր․ Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին
Երբ մարդիկ անհանգստանում էին մոտեցող համավարակով, Դուք ծիծաղում էիք, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Առողջապահության հարգելի նախարար Արսեն Թորոսյան,
իսկապես գովելի է այն փաստը, որ ունենալով Ձեզ պես ոլորտի ոչ կոմպետենտ և անլուրջ պատասխանատու, բժիշկները և բուժաշխատողները կարողանում են համբերատար և ամբողջ ուժերով կատարել իրենց առաքելությունը:
Երբ մարդիկ անհանգստանում էին մոտեցող համավարակով, Դուք ծիծաղում էիք:
Երբ մարդիկ փորձում էին ինքնապաշտպանվել տարբեր միջոցներով,Դուք ծիծաղում էիք:
Երբ մարդիկ ուզում էին, որ իրենց ձայնը լսելի դառնար, Դուք ծիծաղում էիք:
Հիմա, երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, Դուք էլի չեք լրջանում: Կամ հարևան երկրների մասին ինքնագոհ կարծիք եք հայտնում, կամ մարդկանց եք սարսափեցնում, կամ ընդդիմադիր քաղաքական ուժին գերեզմանի դիագնոզ եք տալիս:
Ձեր քաղաքական ցինիկ ակտիվությունը ուղիղ համեմատական է երկրում օրեցօր խորացող առողջական և հոգեբանական ճգնաժամին:
Չնայած, Դուք մեղավոր չեք: Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր», - գրել է նա: