04/06/2020 17:29
Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով (Տեսանյութ)
Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում՝ հասանելի կլինեն նաև այլ հանրային վայրերում գտնվող թվով 50 տաղավարների միջոցով:
Հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ: