04/06/2020 17:42
Դեռևս վաղ է խոսել՝ արդյոք կորոնավիրուսից հետո օրգանիզմում իմունիտետ է առաջանում. բուժաշխատող
Հայտնի է, որ ինֆեկցիոն հիվանդություններից հետո օրգանիզմում ձևավորվում է իմունիտետ, սակայն դեռևս վաղ է խոսել՝ արդյոք կորանվիրուսից հետո օրգանիզմում այն առաջանում է, այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը:
Նրա խոսքով՝ մյուս կողմից բժշկական գրականության մեջ կան նկարագրված դեպքեր, որոնց համաձայն՝ կորոնավիրուսի դեմ հակամարմիններն օրգանիզմում պահպանվում են 6-12 ամիս ժամկետով:
ԵՊԲՀ անէսթեզոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանն էլ ազգաբնակչությանը հորդորեց զերծ մնալ ինքնաբուժումից, առանց բժշկի ցուցման որևէ դեղորայք չօգտագործել և ախտանշաններ ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկի: