04/06/2020 16:31
Հունիսի 5-ից մինչև հունիսի 9-ը դեպի Երևան ու Երևանից մի շարք չվերթներ կիրականացվեն
Հունիսի 5-ին կիրականացվի Նոր Սուլթան-Երևան-Նոր Սուլթան չվերթը «SCAT» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 04:30, Երևանից մեկնում ժամը 06:00), հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ս.թ. հունիսի 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը «Belavia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Ս․ թ․ հունիսի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը «Red Wings» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):
Ս.թ. հունիսի 7-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը «Belavia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Ս.թ. հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը «SKYUP» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:00, Երևանից մեկնում ժամը 19:55):
Ս.թ. հունիսի 8-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը «Belavia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։