04/06/2020 16:16
Հունիսի 3-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 3-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հունիսի 3-ի դրությամբ իրականացվել է 21 607 ստուգում, որից միայն 655-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։