04/06/2020 11:05
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 697-ով, մահացել՝ 15 մարդ
Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 11 221 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 697-ով: Կատարվել է 63 459 թեստավորում (+1809):
Կորոնավիրուսից ապաքինվել է 3468 մարդ (+14), այս պահին բուժվում է 7509 (+668)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 244 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 176 (հունիսի 3-ին՝ 170), այլ պատճառներով՝ 68 (հունիսի 3-ին՝ 59):
Մեկ օրում մահացել է 15 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է: