05/06/2020 21:28
Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ», - ասված է վարչապետի որոշման մեջ:
Նախօրեին Դավիթ Անանյանն ազատվել էր ՊԵԿ նախագահի պաշտոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Անանյանը որոշել է ինքը հեռանա, քան վարչապետի հորդորով հեռացնի արդյունավետ կադրերից մեկին: