05/06/2020 10:20
2019 թվականը բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար․ վարչապետ
2019 թվականը բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար, խորհրդարանում 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի կառավարությանը հաջողվեց նախատեսվածի 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել, որից 62 մլրդ դրամը դարձավ պետբյուջեի եկամուտներ, իսկ 42 մլրդ դրամի չափով գումար վերադարձվեց ԱԱՀ պարտքը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը», - ասաց նա։
Հաշվետու ժամանակի ընթացքում արձանագրվել է 7.6 տոկոս տնտեսական աճ։