05/06/2020 13:29
Վարչապետի էջում քաղաքացիների լուսանկարները հրապարակելը հոգեբանական ճնշում չէ, այլ, պարզապես, հանրային իրազեկում. Գայանե Աբրահամյան
Վարչապետի հրապարակումները ցույց են տալիս, որ երբ խոսում ենք, կանոններ ենք սահմանում, սակայն մարդիկ, չհետևելով դրանց, բողոքում են վիրուսի աճող թվերից, փաստացի խախտում են սահմանված կանոները, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով վարչապետի էջում մարդկային կուտակումների վերաբերյալ լուսանկարներին:
«Որքան էլ ոստիկանությունն աչալուրջ լինի, մարդիկ պետք է իրավագիտակից լինեն, հասկանան՝ ինչ են անում: Ես չեմ կարծում, որ մեծ ողբերգություն կլինի, եթե մարդիկ կես տարի մեծ միջոցառումներ չկազմակերպեն», - ասաց պատգամավորը:
Ճեպազրույցին ներկա իշխանական մեկ այլ պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ նկատեց, որ վարչապետի ֆեյսբուքյան էջում քաղաքացիների լուսանկարները հրապարակելը հոգեբանական ճնշում չէ, այլ, պարզապես, հանրային իրազեկում, որը հասարակական խարազանման նպատակ չունի: