05/06/2020 10:45
2019-ին ՀՀ տնտեսությունը շարունակել է աճել ավելի արագ տեմպերով, քան՝ նախորդ տարի. ՀՀ փոխվարչապետ
2019 թվականին ՀՀ տնտեսությունը շարունակել է աճել ավելի արագ տեմպերով, քան՝ նախորդ տարի, և գրանցվել է 7.6 տոկոս տնտեսական աճ, խորհրդարանում 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Նույն ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճը կազմել է 2.9 տոկոս, ԵՄ և ԵԱՏՄ միջին աճերը՝ համապատասխանաբար 1.4 և 1.6 տոկոս: 2019 թվականի 12-ամսյա գնաճը կազմել է 0.7, իսկ միջին գնաճը՝ 1.4 տոկոս: 2019-ի բյուջեի կատարումը համապատասխանել է հարկաբյուջետային կանոններով սահմանված չափանիշներին: Պետբյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետբյուջեի պակասուրդի մեծությունը», - ասաց բանախոսը:
Նա միաժամանակ ընդգծեց, որ նախորդ տարվա սեպտեմբերի 26-ին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն դոլար ծավալով արտարժութային պարտատոմսեր՝ 4.2 տոկոս եկամտաբերությամբ: