05/06/2020 15:22
Վարչապետը պահանջել է կոշտ գտնվել ոստիկանների պահանջն արհամարհող քաղաքացիների նկատմամբ, գործել կտրուկ և չոր. Մանե Գևորգյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վարչապետը պահանջել է կոշտ գտնվել ոստիկանների պահանջն արհամարհող քաղաքացիների նկատմամբ։
«Սիրելի հայրենակիցներ, հարգելի լրագրողներ, Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը շարունակում են մնալ մտահոգիչ։ Որպես իրավապահ մարմին՝ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն պահպանում դրանք, վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև այլոց կյանքն ու առողջությունը։ Նման դեպքերում ոստիկանությունը պարտավոր է նախ հորդորել պահպանել կանոնները, իսկ ոստիկանների պահանջի նկատմամբ ակնհայտ արհամարանքի դեպքում նաև կիրառել համաչափ ուժ։
Վարչապետն արդեն իսկ պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ։ Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր։
Խուսափելու համար նման սցենարից, կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին», - գրել է Մանե Գևորգյանը։