05/06/2020 12:44
Առաջին պատասխանատուն, այո, կառավարությունն է և կառավարող ուժը՝ ընդհանուր առմամբ. Գայանե Աբրահամյան
Կորոնավիրուսով վարակման թվերն օրեցօր աճում են, և Հայաստանը գնվում է պատերազմական իրավիճակում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ կոչ անելով մոբիլիզացիայի:
«Պատերազմական վիճակ է ոչ միայն համավարակի տեսանկյունից, այլև տեղեկատվական տեռոր է տեղի ունենում, որին ենթարկվում է հասարակությունը: Նպատակը կառավարության հրաժարականը պահանջելն է, բայց մենք որևէ մեկին մեղավոր չենք փնտրում: Առաջին պատասխանատուն, այո, կառավարությունն է և կառավարող ուժը՝ ընդհանուր առմամբ», - ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ համավարակի դեմ պայքարում իշխող ուժին պետք է սատար կանգնի նաև ժողովուրդը:
Գայանե Աբրահամյանի խոսքով՝ տեղեկատվական տեռորի օրինակ են որոշ ուժերի կողմից դիմակ չկրելու մասին կոչերը, ինչին, սակայն, չպետք է ականջալուր լինել: