05/06/2020 20:51
Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկում է #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares խորագրով մրցույթ, որի 5 հաղթողները նվեր կստանան նոթբուք:
Պատասխանատու և կազմակերպված վարք ցուցաբերելու դեպքում բոլորս կարող ենք հնարավորինս շուտ վերադառնալ մեր բնականոն կյանքին՝ շարունակելով ապրել այնպես, ինչպես ապրում էինք մինչ համավարակի բռնկումը:
Մրցույթին կարող են մասնակցել Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական ցանցերի հայաստանյան օգտատերերը՝ կատարելով մի քանի պարզ գործողություն:
Օգտատերերը սոցիալական ցանցի իրենց էջերում պետք է լուսանկարներ հրապարակեն (քանակի սահմանափակում առկա չէ)՝ պահպանելով հետևյալ կանոնները.
1. կրել պաշտպանիչ դիմակ,
2. տեղադրել լուսանկարը public տարբերակով,
Բոլոր լուսանկարներում անհրաժեշտ է՝
1. նշել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջը (Tag անել),
2. օգտագործել #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares հաշթեգերը:
Մրցույթի հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով. մեկ օգտատիրոջ կողմից որքան շատ լուսանկարներ հրապարակվեն, հաղթելու հնարավորությունն այնքան մեծ կլինի:
Մրցույթի բոլոր կանոններն ու սահմանափակումները ներկայացված են այստեղ:
Մրցույթը կավարտվի հունիսի 30-ին (ներառյալ) և կամփոփվի հուլիսի 10-ին՝ Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:
Հոգ տանելով մեր հաճախորդների մասին՝ հորդորում ենք օգտվել
1. ACBA Mobile հավելվածի ծառայություններից,
2. Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: