05/06/2020 13:35
Ֆեյսբուքյան գրառումներն արդեն դուրս են եկել փողոց․ այս ամենը մի օր պայթելու է․ Գորգիսյան
Պարետատան որոշման տակ չի գրվում որևէ հիմնավորում, դրա համար քաղաքացիները կասկածանքով են վերաբերվում, խորհրդարանում ասաց ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
«Ֆեյսբուքյան գրառումներն արդեն դուրս են եկել փողոց», - ասաց Գորգիսյանն՝ անդրադառնալով այսօր համացանցում հայտնված մի տեսանյութի, որում ոստիկանները բռնի բերման են ենթարկում տղամարդուն դիմակ չկրելու համար։
«Եթե էսպես շարունակվի, և կառավարությունը որևէ քայլ չձեռնարկի ատելության օր օրի ավելի գեներացվող քարոզի դեմ, հատկապես այս իրավիճակում, երբ մարդիկ սրտնեղած են, նյարդային, այս ամենը մի օր պայթելու է։ Կառավարությունն օր առաջ պիտի գործուն քայլեր ձեռնարկի ատելության արատավոր շղթան կասեցնելու համար», - հավելեց պատգամավորը։