05/06/2020 23:42
Մարտը տանուլ տված հրամանատարներին հեռացնում են պաշտոններից. Արշավիր Ղարամյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա կարճ հոդվածին:
«Պարոն նախկին գերագույն գլխավոր հրամանատար, հավանաբար Դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին առնվազն հեռացնում են զբաղեցրած պաշտոններից:
Հաշվի առնելով, որ Դուք ինքերդ եք կորոնավիրուսի դեմ պայքարը հռչակել որպես պատերազմ, իսկ վիճակագրական տվյայների վրա հենվելով կարելի է փաստել, որ սույն պատերազմում պատասխանատուները մարտը մարտի ետևից պարտության են մատնվում՝ ուստի օրվա հրամայական պետք է դառնա պատասխանատու «հրամանատարների» հեռացումը և կոմպետնտ մասնագետներով վերջիններիս փոխարինելը», - նշել է Ղարամյանը: