05/06/2020 20:05
Մեր առողջապահական համակարգը ցույց է տվել, որ շատ արդյունավետ է գործում. Նիկոլ Փաշինյան
Մեր առողջապահական համակարգը ցույց է տվել, որ շատ արդյունավետ է գործում, իսկ ինչ վերաբերում է առողջացածների թվին, նախկինում մենք այդ թիվը դուրս էինք բերում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ հիմա դուրս ենք բերում միան ծանր և առանձնապես ծանր հիվանդների դեպքերից, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով բուժվածների՝ փոքրաթիվ լինելու հանգամանքին:
Վարչապետն այս համատեքստում օրինակ բերեց իրեն և իր ընտանիքի անդամներին, որոնց մոտ կորոնավիրուսային վարակն ասիմպտոմ է ընթանում՝ նկատելով, որ իրենց տվյալները կարձանագրվեն ընդահնուր դրական ախտորոշվածների թվում, բայց չեն հաշվառվի բուժվածների թվում:
Վարչապետն ազգաբնակչությանը կրկին կոչ արեց միանալ հակահամաճարակային պայքարին՝ անհատական վարքագծով և կանոնները պահպանելու գործում ներքաշելով հասարակության մյուս անդամներին:
«Եթե կարողանանք այնպես անել, որ ամեն օր դրական նոր ախտորոշման դեպքերը 50-ով, 100-ով նվազեն, առանց ցնցումների կհաղթահարենք այս իրավիճակը», - ասաց Փաշինյանը: