05/06/2020 19:10
Հայաստանում կորոնավրուսի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. Փաշինյան (Տեսանյութ)
Չեմ ուզում թաքցնել, այսօր քննարկել ենք մի քանի սցենար, այդ թվում՝ տոտալ արգելափակումների, պարետային ժամ հայտարարելու տարբերակը, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ: Մենք ելնում ենք նրանից, որ մեր կորոնավրուսի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց դա ապացուցող որևէ տվյալ չկա: Անորոշությունները շատ են: Ես շարունակում եմ հավատալ իմ պատկերացրած լուծմանը, որ իրականության լուծումն անհատական վարքագծի փոփոխությունն է», - ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց՝ հարցի լուծումը յուրաքանչյուրի գիտակցության մեջ է: Հայաստանում, ըստ նրա, պետք է սկսվի զանգվածային վարքագծի փոփոխություն՝ աջակցելու առողջապահական համակարգին: