05/06/2020 17:25
Հունիսի 4-ի դրությամբ իրականացվել է 22 403 ստուգում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում տվյալներ է ներկայացրել Տեսչական մարմինների ստուգումներից: Ըստ այդմ՝
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝
04.06.2020-ի դրությամբ կայացվել է 1817 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
04.06.2020-ի դրությամբ իրականացվել է 22 403 ստուգում, որից միայն 796 -ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։