05/06/2020 19:30
Միայն այսօր կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեություն. Արթուր Ասոյան (Տեսանյութ)
Արդեն իսկ հատել ենք մոտ 22 հազար ստուգողական այցերի շրջանակը, այսօր ասաց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:
«Դրանց արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն: Միայն այսօրվա դրությամբ ունենք 796 ստուգում, կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեություն: Խոսքը հանրային սննդի, տրանսպորտի ոլորտների մասին է», - նշեց նա:
Ասոյանը տեղեկացրեց՝ շուրջ տասն օր է, ինչ աշխատում են ոստիկանության հետ: Համակցված աշխատանքներն, ըստ նրա, կրելու են պարբերական բնույթ: