06/06/2020 19:11
Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից. Վարչապետ
Այսօրվա դրությամբ հանրապետությունում շուրջ 200 կորոնավիրուսով վարակված հիվանդ կա, որ սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին, պարետատան նիստից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ կա դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։