07/06/2020 21:40
Առողջապահության նախարարությունում վարակակիրներին ընդունելու մասին Վահան Արծրունու հայտարարությունը«подножка» են համարում
Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու հայտարարությունը, որ մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, «подножка» է համարում։
Facebook-ում Ալինա Նիկողոսյանը պատասխանել է Վահան Արծրունու հայտարարությանը, ընդգծելով՝ «ի պատասխան երգահան Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառման»։
«Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)։ Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում», - գրել է Նիկողոսյանը։
Հիշեցնենք՝ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին հայտարարել էր, որ մարտից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ Covid-բաժանմունքը (մեկուսարան) ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։
«Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։
Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժհաստատությունների։ Ո՞վ է սրա պատասախանը տալու», - Facebook-ի իր էջում գրել է Արծրունին