07/06/2020 10:57
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 766-ով, մահացել՝ 13 մարդ
Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է 13 130 կորոնավիրուսի դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 766-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 4014 մարդ (+294), այս պահին բուժվում է 8844։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 272 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 200, այլ պատճառներով՝ 72:
Մեկ օրում մահացել է 13 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 72 է: