07/06/2020 21:05
«Դիմակ կրելը պարտադիր է նաև տանը». Լարված միջադեպ Սայաթ Շիրինյանի և Դանիել Իոաննիսյանի միջև (Տեսանյութ)
«Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր հակահամաճարակային կանոնների հսկման ու աջակցման ակցիաներ է իրականացրել Երևանում։
Ակցիաներից մեկի շրջանակում նա մոտեցել է իր ավտոտնակում գտնվող ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանին, պահանջելով, որ նա դիմակ կրի։
Ըստ Իոաննիսյանի, ՀՀ պարետի որոշման համաձայն, քաղաքացիները պետք է դիմակ կրեն նաև տանը, սակայն համապատասխան որոշումը նա չի ներկայացրել։
Մանրամասները՝ տեսանյութում։