08/06/2020 13:28
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է, նրա վիճակը բավարար է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մոսկովյան կլինիկաներից մեկում, նրա վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին ТАСС-ին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը:
«Արմեն Ջիգարխանյանն իսկապես հոսպիտալացվել է, բայց ամեն ինչ չէ, որ սարսափելի է: Բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար», - ասել է աղբյուրը:
Սողոմոնյանը հերքել է նաև արտիստի կաթված ստանալալու մասին տեղեկատվությունը: Ըստ նրա, Ջիգարխանյանը մոտ կորոնավիրուսային վարակ ևս առկա չէ: