08/06/2020 11:28
Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն` Կարեն Շահրամանյանը նշանակվել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար:
Երկրի ղեկավարը հունիսի 8-ին հանդիպել է կոմիտեի աշխատակիցների հետ և ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ նրան հաջողություններ մաղթելով աշխատանքում:
Նախագահը կարեւորել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն նպաստելու է ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը: