08/06/2020 14:07
Էլեկտրաէներգիայի գինը չի բարձրանա առնվազն մինչև փետրվարի 1-ը․ ՀԾՀԿ նախագահ
Մինչև փետրվարի 1-ն էլեկտրաէներգիայի գնի բարձրացման խնդիր չենք ունենա, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը․
«Էլեկտրաէներգիայի գնի բարձացման խնդիր այսօր չենք դնում առնվազն մինչև փետրվարի 1-ը, որովհետև այն գումարները, որոնք այս գազի գնի բարձացման պարագայում առաջանում են էներգահամակարգում, կառավարլի են, և կարող ենք համակարգի ներքին ռեսուրների հաշվին այս հարցը լուծել», - ասաց նա։