08/06/2020 16:06
Չենք կարող վերջնական գնահատականներ հնչեցնել ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցության վերաբերյալ. Տիգրան Խաչատրյան
Մենք հիմա չենք կարող գնահատականներ հնչեցնել, թե որոնք են կորոնավիրուսի՝ ՀՀ տնտեսության վրա վերջնական ազդեցությունները, որովհետև այդ գործընթացներն ավարտին չեն հասցվել նաև մեր գործընկեր երկրների շուկաներում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Պետք է մտածենք մեր մոտեցումները, մեր ռազմավարությունն՝ այս իրավիճակը հաղթահարելու և մրցունակ տնտեսություն ձևավորելու համար: Ամեն դեպքում, մենք ասել ենք, որ կառավարությունը պատրաստ է կիսել ներդրողների ռիսկերը», - ասաց նախարարը:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ կորսված հնարավորությունները 2021թ.-ին անպայման պետք է վերականգնվեն, և Հայաստանի կողմից աշխարհին առաջարկվեն մրցունակ, պահանջված ապրանքներ: