08/06/2020 10:35
Արցախում խստացումներ կլինեն․ սահմանը կթույլատրվի հատել միայն կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում
Արցախում կորոնավիրոսով վարակման դեպքերը լինում են հատուկենտ և վերահսկելի, բայց ՀՀ-ում վարակիրների դինամիկայի աճը հաշվի առնելով՝ խստացումներ կլինեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այսօր պարետատանը սպասվող նիստում երկու կարևոր խստացում կլինի, որոնցից մեկը կվերարեբերի թաղումներին քաղաքիցների մասնակցության սահմանափակումներին, մյուսը՝ Արցախ մուտք գործելիս կորոնավիրուսի թեստավորման բացասական պատասխանի վերաբերյալ թղթի պարտադիր առկայությանը․
«Գրեթե ամեն օր 500-600 մարդ Հայաստանից Արցախ ելումուտ ունի, հետևաբար ամեն օր Արցախ մուտք գործել է թույլատրվում վարակի համար պոտենցյալ աղբյուր հանդիսացող քաղաքացիների։
Այսօր պարետատանը ծանր հանձնարական է լինելու, բայց պետք է կյանքի կոչել, այն է՝ սահմանը հատել միայն ձեռքին ունենալով Covid19 բացասական արդյունք։ Նշեմ, որ Պաշտպանության բանակը վաղուց օգտագործում է այդ պրակտիկան։ Կհանձնարարենք անցակետերում ունենալ արագ թեստի հնարավորություն այն քաղաքացիների համար, ովքեր եկել են ու համապատասխան թուղթը չունեն։ Սա առաջին ամենախիստ կանոնն է լինելու, որը պիտի իրականացնեք։ «Մուտք գործող բոլոր անձինք պետք է ծանոթանան պարետի կողմից ընդունված կանոններին և պահպանեն դրանք», - ասաց Հարությունյանը։
Վերջինս ընդգծեց, որ անկախ թեստերից՝ կնվազեցվի մադկանց մուտքերն Արցախ, մինչև ՀՀ-ում վարակման տեմպերը կնվազեն։
Հարությունյաննը նաև նշեց, որ թեև այս պահին չկա դիմակը պարտադիր կրելու պաանջ, սակայն իր իսկ համոզմամբ, դա մոտ ապագայում պետք է պարտադիր դառնա։