08/06/2020 19:16
Մեծ Բրիտանիայում ցուցարարներն ապամոնտաժել են 17-րդ դարի ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի հուշարձանը
Մեծ Բրիտանիայում, չնայած կարանտինին, շարունակվում են բողոքի ակցիաներն ի աջակցություն ամերիկյան «Սևամորթների կյանքը կարևոր է» շարժման:
Լոնդոնում ամերիկյան դեսպանատան և խորհրդարանի շենքի հարևանությամբ ռասսայական խտրականության դեմ բողոքի խաղաղ ակցիաներ են տեղի ունեցել, սակայն երեկոյան ցուցարարների մի խումբ բախվել է ոստիկանության հետ Դաունինգ Սթրիթում՝ վարչապետի նստավայրի մոտ: 27 իրավապահ վիրավոր է:
Իսկ Բրիստոլում բողոքի ակցիաների մասնակիցներն ապամոնտաժել են 17-րդ դարի ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի հուշարձանը և այն նետել են գետը:
Սա խորհրդանշական քայլ է, քանի որ Քոլսթոնը հարստությունը ձեռք է բերել ստրուկների շահագործման միջոցով: