08/06/2020 11:53
Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի ընդամենը մեկ դեպք
Անցած օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել ընդամենը մեկ մարդու մոտ, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 810-ի, երկուշաբթի հայտնում է Վրաստանի Առողջապահության նախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ 2 հազար 915 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմով, 237 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ:
Ապաքինվել է 683 մարդ, 13 մարդ մահացել է կորոնավիրուսային վարակից: