08/06/2020 14:53
Նախագահը ստացել է ԱԱԾ տնօրենին ու ԳՇ պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունները
Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություններ է ստացել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ, Aysor.am-ին ասացին նախագահականի լրատվական ծառայությունից։
Դավթյանի հեռացումը պայմանավորված է արտակարգ դրության պայմաններում որդու հարսանիքով, իսկ Էդուարդ Մարտիրոսյանն էլ հեռանում է, քանի որ, ըստ մամուլի հրապարակումների, նա այդպես էլ չի համակերպվել ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քարամյանի նշանակման հետ։