08/06/2020 19:05
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 2 հազար նոր դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2000 նոր դեպք, մահացել է 70 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2043 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 173 832 մարդ, ապաքինվել՝ 136 360-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 8351-ի: