08/06/2020 15:49
Նոր Զելանդիան հանել է COVID-19-ի հետ կապված մի շարք սահմանափակումներ
Նոր Զելանդիան երեքշաբթիից կորոնավիրուսների պատճառով սահմանված սահմանափակումների երկրորդ մակարդակից անցնում է առաջին մակարդակ՝ երկրում COVID-19 վարակի ակտիվ դեպքերի բացակայության ֆոնին: Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասինդա Արդերնը ճեպազրույցի ժամանակ:
«Մենք անցնում ենք առաջին մակարդակ՝ կեսգիշերից հետո (երեքշաբթիից - խմբ.)», - ասել է նա:
Ըստ նրա՝ երկրում առաջին մակարդակի անցման հետ կապված՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում գործող սահմանափակումները կհանվեն, բայց օտարերկրյա քաղաքացիների մուտքը մնում է արգելված:
Միևնույն ժամանակ, Նոր Զելանդիայի վարչապետն ընդգծել է, որ երկրում, անշուշտ, դեռևս կլինեն COVID-19 վարակի նոր դեպքեր: