08/06/2020 18:43
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են C-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են C-400 ՀՕՊ համալիրի երկրորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ, ասել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Ռուսաստանը 2019 թվականին ավարտել է Թուրքիային С-400 չորս դիվիզիոններ մատակարարելու առաջին պայմանագիրը՝ 2,5 միլիարդ դոլարի չափով:
Թուրքիան մտադիր է շահագործել C-400-ը՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիայի վտանգներին: