08/06/2020 19:44
Ռուսաստանը պատրաստ է կուրորտային սեզոնի փուլային բացմանը. Միշուստին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է կուրորտային սեզոնի փուլային բացմանը:
Բացի այդ, Ռուսաստանի կառավարությունը կշարունակի աջակցել կորոնավիրուսի պատճառով գործազուրկ մնացած քաղաքացիներին:
2020 թվականի մայիս-հունիս ամիսներին գործազրկության նվազագույն նպաստը եռապատկվելու է:
Անհատ ձեռնարկատերերը, որոնք ստիպված են եղել դադարեցնել գործողությունները մարտի 1-ից հետո, կստանան առավելագույն գործազրկության նպաստ: