08/06/2020 19:22
Սոբյանինը հայտարարել է հունիսի 9-ից Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմի և անցագրերի վերացման մասին
Հունիսի 9-ից Մոսկվայում չեղարկվում են ինքնամեկուսացման ռեժիմն ու անցագրային վերահսկողությունը: Այս մասին Twitter-ի իր բլոգում գրել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ըստ նրա՝ դրա հետ մեկտեղ չեղյալ է հայտարարվում նաև զբոսանքների ժամանակացույցը: Նա նշել է, որ իրականում Մոսկվան վերադառնում է կյանքի սովորական ռիթմին, և բոլոր հիմնական սահմանափակումները կվերացվեն մեկ ամսվա ընթացքում:
Սոբյանինը բացատրել է, որ քաղաքի բնակիչները, ներառյալ 65 տարեկանից բարձր մարդիկ, որոնք տառապում են քրոնիկ հիվանդություններով, կարող են դուրս գալ առանց սահմանափակումների և այցելել հասարակական վայրեր: