08/06/2020 14:44
Մաքսանենգ ծխախոտը ձեր որակումն է, նման բան գոյություն չունի․ ՊԵԿ փոխնախագահ
Դիմում դեռ չեմ գրել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը՝ խոսելով ՊԵԿ-ում առաջիկա հավանական պաշտոնանկությունների մասին.
«Բոլոր տեղակալները շարունակում են իրենց աշխատանքային պարտականություններն այնպես, ինչպես շարունակել են անցյալում», - ասաց նա։
Հարցին՝ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը կապվա՞ծ էր մաքսատան հերթերի կամ էլ մաքանենգ ծխախտի արտահանման հետ, Մանուկյանը պատասխանեց.
«Մաքսանենգ ծխախոտը ձեր որակումն է, նման բան գոյություն չունի։ Եթե լիներ, դրա առումով կլինեին հապատասխան հետևանքներ, որևէ բանի հետ չեմ կապում։ Սա նորմալ պրոցես է, երբ մարդը դուրս է գալիս աշխատաքնից։ Սա ընդունեք, որպես սովորական առօրյա կյանքի իրավիճակ, որևէ արտառոց բան մի փնտրեք», - ավելացրեց նա։