08/06/2020 14:02
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 685 հազարը
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 685 հազարը, հետևում է երկրի Առողջապահության նախարարության տվյալներից:
Նախարարությունը նոր կայք է բացել՝ վարակված մարդկանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու համար, այս անգամ ՝ առանց վերջին օրվա տվյալների տրամադրելու:
Գերատեսչության տվյալով՝ Բրազիլիայում վարակի դեպքերի թիվը հասել է 685 427-ի, բոլոր ժամանակների ընթացքում մահացել է 37 312 մարդ: