08/06/2020 13:43
Ուկրաինայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 400 դեպք
Ուկրաինայում հայտարարել են, որ երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 463 դեպք:
Այդ մասին հայտնում է «112 Ուկրաինա» գործակալությունը՝ հղում անելով երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին:
Պարզվում է, որ համաճարակի ընթացքում արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 27462-ի:
Հեռուստաալիքը նշում է նաև, որ մինչ օրս COVID-19-ի պատճառով մահացածների ընդհանուր թիվը հասել է 797-ի: