08/06/2020 11:13
Լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին՝ բժիշկը Գերմանիայից վերադարձել է Հայաստան
Գերմանիայում ապրող ու աշխատող բժիշկ Արսեն Մանուկյանը վերադարձել է Հայաստան։
«Բժիշկ Արսեն Մանուկյանը մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է, ապրում ու աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում։ Արսենն օրեր առաջ վերադարձել է Հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նա նշել է, որ բժիշկը ներկայումս աշխատում է բուժհաստատությունում և բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին: