08/06/2020 19:10
Նախատեսվում է 2021 թվականի կեսերին իրագործել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացում
ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրաէներգետիկական միասնական շուկային անցնելն արդեն հաստատված է ծրագրով, որի ավարտը նախատեսվում է 2022 թվականին, ԱԺ-ում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը․
«Դրան զուգահեռ մենք մեծ գործընթաց ենք սկսել մեր էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման հարցում։ Կա կառավարության համապատասխան ծրագիր, նախատեսվում է 2021 թվականի կեսերին իրագործել այն», - ասաց Բաղրամյանը։
Նա ընդգծեց, որ USAID օգնությամբ իրականացվում է 1.5 մլն դոլար արժողությամբ ծրագիր։