08/06/2020 15:32
Փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 7988 վարակազերծում
Հունիսի 2-8-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 7988 վարակազերծում, որից 5283-ը՝ մարզերում, 2705-ը՝ Երևանում, հայտնում են ԱԻՆ-ից:
Համաձայն աղբյուրի՝անհրաժեշտության դեպքում՝ վարակազերծվում են նաև բնակելի շենքեր, վերելակներ, իսկ առավել մարդաշատ վայրերում օրվա ընթացքում վարակազերծումն իրականացվում է մի քանի անգամ։
ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր սահմանված կանոնները։